Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին
Համաշխարհային առաջատար վերլուծաբանները ևս մեկ անգամ վերանայում են հրեական պետության ռազմական ծրագրերը Թեհրանի դեմ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարեց, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա ցանկացած ռազմական հարված անթույլատրելի է։
Նեթանյահուն ակտիվորեն դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու ծրագիր՝ չնայած իր երկրում տիրող քաղաքական ճգնաժամին։ ԱՄՆ ռազմական ղեկավարությունը՝ ի դեմս ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլիի, մասնակցել է Թել Ավիվում անցած շաբաթ տեղի ունեցած խորհրդակցություններին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իրան կատարած երկօրյա այցի ընթացքում Ռաֆայել Գրոսսին հայտարարություն է արել, որն առաջացրել է Իսրայելի վարչապետի զայրույթը։