Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Բրյանսկի շրջանում ահաբեկչական հարձակումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ահաբեկչական հարձակումը Բրյանսկի շրջանում։
Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քննարկում է եղել Բրյանսկում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված իրավիճակը։ Միջոցներ կձեռնարկվեն ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար»,- ասել է Պեսկովը։