Հակասություն չե՞ք տեսնում, կարմրուկի տարածման՝ Ձեր և Թորոսյանի վարկածների մեջ․ լրագրողը՝ Ավանեսյանին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո, չցանկացավ պատասխանել լրագրողների դիտարկմանը, ըստ որի, իր և ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի տեսակետը՝ կապված կարմրուկի տարածման հետ, տարբերվում են։
Ավանեսյանը կրկնեց իր թեզը, որ վիրուսը Հայաստան է ներթափանցել արտերկրից:
Լրագրողների հարցին, թե՝ հակասություն չի՞ տեսնում նա արդյոք իր և Թորոսյանի պատասխանների մեջ՝ Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց և արագ հեռացավ:
Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե «Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդացել է բալիկ», որից էլ տարածվել է վարակը։
Նախարար Ավանեսյանի այս հայտարարությունից մեկ ժամ էլ չէր անցել, երբ առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե՝ իր տեղեկություններով, «կարմրուկի տարածումը ներհիվանդանոցային է եղել. տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատողը»։
Թորոսյանը նաև կոչ է արել պատվաստվել կարմրուկի դեմ ու հետևել միայն պաշտոնական լրահոսին․ «Մենք ձեզ ապացուցել ենք, որ ոչինչ չենք թաքցնում»։