Ադրբեջանցիները երեկ գիշեր կրակել են Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ուժերը երեկ՝ մարտի 5-ի գիշերը կրակոցներ են հնչեցրել է Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից մեկը։
Նա նշեց, որ կրակոցները տևել են մի քանի րոպե։
Տեղեկությունը ճշտելու համար կայքը կապ է հաստատել նաև Պաշտպանության նախարարության հետ։
«Հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման պարագայում Պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություն»,- ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։