ԱՄՆ Պետքարտուղարությունը դիմել է Ադրբեջանին և Հայաստանին
ԱՄՆ-ը տեղյակ է Ղարաբաղում տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին սկսել երկխոսություն:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք հետևում էինք մարտի 5-ին Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որի հետևանքով հինգ մարդ էր զոհվել», - ասել է Փրայսը:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններ վարելուն: Առաջ գնալու միակ ճանապարհը երկխոսությունն ու դիվանագիտությունն են,- ասել է Փրայսը։