Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Մամուլ

«Այդպես «ուրախ-զվարթ» գլորվում ենք, էլի. «Փաստ»

 «Փաստ» օրաթերթը գրում է

Հայտնի խոսք կա այն մասին, թե ի՛նչն է խանգարում վատ պարողին: Բայց միայն այդ չէ: Վատ պարողին կամ, առհասարակ, պարել չիմացողին խանգարում է ամեն ինչ՝ ասացվածքում նշվածը, բեմի հարթությունը, նվագախումբը, հանդիսատեսը, վերջապես բուն պարը: Ավտոմեքենան վատ վարողին կամ վարել չիմացողին նույնպես ամեն ինչ է խանգարում. ճանապարհը, ճանապարհային նշանները, մյուս բոլոր վարորդները, մայթը, ուղևորները, հետիոտները, ոստիկանները, տո՛ հենց մեքենան է խանգարում, եթե կուզեք: Հիմա Նիկոլ Փաշինյանինն է:

Գերմանիա կատարած այցի ընթացքում տեղի հայության հետ հանդիպման ժամանակ ուղիղ, կարել է ասել՝ առճակատ հարց են տալիս, ավելի ճիշտ՝ դիտողություն են անում, թե՝ չեք տեսնո՞ւմ, որ ձեր մոտ չի ստացվում, քանի գնում՝ այնքան վիճակն ավելի է վատանում, պատասխանատվություն չեք վերցնում... Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ, տակիցգլխից խոսում է, ու հայտարարում, որ եթե անգամ ծնկները ծալվեն էլ, ապա պատասխանատվությունը չի թողնելու ու նման բաներ: Ասել կուզի՝ իշխանության բեռի տակ կճկռի, սատանան գիտի, թե Հայաստանի հետ ինչ կլինի, միայն թե ինքը լինի վարչապետը, գլուխը՝ քարը, թե երկիրը չի կործանվի:

Հետո էլ պատկերավոր է արտահայտվել՝ համեմատություն անելով մեքենայի հետ: Դե, ինքն ինքը չէ, քանի դեռ չի «սնիկերսել», կներեք, «նախկինների» հասցեին ոչ մի բան չի ասել: Հիմա էլ, ըստ Փաշինյանի, «Հայաստան» մակնիշի մեքենան, որի ղեկին նա, նկատենք, հայտնվեց «պռավայի» քննությունը շրջանցելով, լավը չէր: Ասում է՝ իբր, տարիներով յուղ չէին փոխել, անսարքություն չէին վերացրել, ակն էլ՝ ընթացքի պահին մեքենայի տակից թռավ: Դե, «խեղճ Փաշինյանն» ի՞նչ աներ. մեքենան պատեպատ խփեց, հազարավոր «ուղևորների» մահվան մատնեց, իսկ հիմա էլ մեքենայի մնացորդները հասցրել է խորը անդունդի պռնկին, բայց կանգնեցնել չի ցանկանում, ասենք՝ արգելակներն էլ, որպես խանգարող հանգամանք, հանել ու մի կողմ է նետել:

Այդպես «ուրախ-զվարթ» գլորվում ենք, էլի: Երկար կարելի է հակաճառել Փաշինյանի ինչպես ոչ փոխաբերական, այնպես էլ փոխաբերական դիտարկումներին, բայց եթե հակիրճ, ապա այդ ոչ բարով «վարորդին» ու նրան ծափահարող «ուղևորներին» արժե թեթևակի հիշեցնել, որ «Հայաստան» մակնիշի մեքենան լիովին սարքին վիճակում էր, «նախադու» էր՝ ասել փորձառուների, շարժիչը նորմալ, անվտանգության գոտիներն ու արգելակները՝ տեղը տեղին: Մի խոսքով, կարգին «մեքենա» էր (որոշ թերություններ շտկել էր ընդամենը պետք), քանի դեռ Փաշինյանի ձեռքը չէր ընկել, որից հետո օրումեջ վթարի է ենթարկվում՝ ծանր ու անդառնալի հետևանքներով:

Հա, այն «մեքենան», այսպես ասենք՝ «Մերսեդես» կամ «Ռոլս Ռոյս» չէր, անթերի էլ չէր, բայց սարքին էր ու անվտանգ: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ «մեքենան» դարձրել է ոչ թե 40 տարվա «ԵրԱԶ», այլ «Զապորոժեցի» ու տրակտորի անիվների վրա մի կերպ հավաքած ճռնչան սայլ: Վատ վարողին իսկապես ամեն ինչն է խանգարում, բայց նույնիսկ անդունդը գահավիժելիս նա ղեկը ոչ մի դեպքում բաց չի թողնելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում