NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

ՔՊ-ականները շարունակում են բնակարաններ ձեռք բերել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Իհարկե, բնակարան ձեռք բերելը վատ բան չէ, եւ բնական է, որ մարդիկ ողջ կյանքում իրենց բնակարանային պայմաններն են բարելավում՝ ձգտելով ավելի հարմարավետ պայմաններում ապրել։ Վերջերս բարձրացած աղմուկը Սուրեն Պապիկյանի՝ «Ջերմուկ գրուպի» կողմից կառուցված «Բյուրեղ» էլիտար թաղամասում ձեռք բերած բնակարանի հետ կապված, մի կողմից հասկանալի է՝ աղքատ հասարակությանը բնորոշ, մյուս կողմից՝ ոչ այնքան։ Ամեն դեպքում, հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե իր պաշտոնյաներն ինչպես են ապրում, ինչքանով է նրանց բարեկեցությունն ավելանում, եւ արդյոք դրանում չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր։

Մենք տեղեկացանք, որ Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում, բացի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից, բնակարան է ձեռք բերել եւս 3 պաշտոնյա՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը, ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ականների բնակարանների ձեռքբերման կազմակերպական հարցերը կարգավորել է Սուրեն Պապիկյանը։ Մենք Արայիկ Հարությունյանից փորձեցինք ճշտել, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ինքն էլ է այդ թաղամասում բնակարան գնել, ի պատասխան՝ կառավարության լրատվական վարչությունից ասացին, որ նա հայտարարատու պաշտոնատար անձ է, եւ նրա գույքի ու եկամուտների վերաբերյալ տեղեկություններին կարելի է ծանոթանալ նրա տարեկան հայտարարագրից։ Հարությունյանի 2022 թվականի հայտարարագիրը դեռեւս հրապարակված չէ, սակայն ուշագրավ դրվագներ կան նրա՝ 2021 թվականի հայտարարագրում։ Հարությունյանը 2021 թվականին, որպես փոխառություն, Ջերմուկ գրուպին տվել է 7 մլն դրամ՝ սա, հավանաբար, կանխավճարն է, եւ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայէկոնոմբանկից որպես վարկ վերցրել է 28 մլն 100 հազար դրամ։ 2021 թվականի ավարտին նա ունեցել է պարտք 27 մլն 993 հազար դրամ՝ որպես բնակարանի ձեռքբերման հիպոթեքի մայր գումար։ Հարությունյանը 2021 թվականին որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Սուրեն Պապիկյանի սանիկ, Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանից եւս փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Սարգսյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրում Երեւանի կենտրոնում որեւէ գույք հայտարարագրված չէ, թեեւ, մեր տեղեկություններով, նա «Բյուրեղ» թաղամասում բնակարանից բացի նաեւ ավտոտնակ է ձեռք բերել։ 2021-ին Տրդատ Սարգսյանը «Առաջին հիպոթեքային» վարկային կազմակերպությունից 19․5 մլն դրամ վարկ է վերցրել, բացի այդ, 3 գույք է վաճառել՝ 40 մլն, 4 մլն, 8.5 մլն դրամ արժողություններով։ Ի դեպ, Տրդատ Սարգսյանը Վայոց Ձորի մարզպետ աշխատելու տարիներից ջերմ հարաբերություններ ունի Ջերմուկի գործող քաղաքապետ Վահագն Արսենյանի եւ Արսենյանների ընտանիքի հետ, ում պատկանում են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը եւ նշված թաղամասը։ Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցին, ապա նա էլ 2021 թվականին որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, բայց նույն Ջերմուկ գրուպին, որպես փոխառություն, տվել է 34.2 մլն դրամ եւ Հայէկոնոմբանկից վերցրել է խոշոր վարկ՝ 30.7 մլն դրամի չափով։