Ճապոնիան ձախողել է 1,5 միլիարդ դոլար արժողությամբ տիեզերանավի արձակումը
Ճապոնիայի ավիատիեզերական գործակալության մասնագետներն ընդհատել են H3 դասի նոր տիեզերանավի թռիչքը, որն ավելի վաղ արձակվել էր Կագոսիմա նահանգի Տանեգասիմա տիեզերակայանից։
Հեռարձակումն իրականացվել է YouTube-ի Ճապոնիայի օդատիեզերական գործակալության ալիքով։
Նշվում է, որ տիեզերանավն ուղարկել է ոչնչացման ազդանշան։
Ֆիլիպինների արևելքում տիեզերանավի բեկորներն ընկել են ծովը։
Նշենք, որ տիեզերանավի վրա ծախսվել է 1,5 մլրդ դոլար։