Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում
Ֆիլիպինների Մինդանաո կղզում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կոմպոստելա քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 42,5 հազար մարդ բնակչությամբ տարածքում։
Էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։