Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ

2014-ին նախկին կնոջ դեմքի ու գլխի ուղղությամբ կրակոցներ արձակած 51-ամյա տղամարդն այժմ էլ դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նույն կնոջը. ՔԿ

2023թ.-ի մարտի 6-ին՝ ժամը 17:20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

Նույն օրը ստացվել է նաև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ահազանգն այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ և ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վերոնշյալ կինը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 51-ամյա տղամարդու նախկին կինը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Նշենք, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար և որպես պատիժ նշանակվել է տուգանք:

Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: