ՄԱԿ-ի և այլ կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի ցեղասպանության կանխարգելման համար. ԱՀ ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ միջազգային կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար։
Այս մասին Ստեփանյանը գրառում է արել իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում՝ նշելով.
«Արցախում միջազգային ներկայությունը կնպաստի հաշվետվողականության բարձրացմանը և կսահմանափակի Ադրբեջանի՝ պարբերաբար հանցավոր գործողությունների դիմելու հնարավորությունները։
ՄԱԿ-ի և այլ կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար»: