ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկել. Էդուարդ Շարմազանով
Ինձ համար Երևանի ավագանու ընտրության օրակարգ գոյություն չունի: Այս մասին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն առհասարակ այդ հարցը չի քննարկել: Այդ մասին մամուլում գրվածներն անհեթեթություններ են և մառազմ: Առհասարակ, նույնիսկ որևէ խոսակցություն այդ թեմայով չի եղել:
«Պետությունդ քանդվում է, թուրքը մտնում է Արցախ, Նիկոլը հրաժարվում է Արցախից, գնում է թուրքերի հետ ախպերության՝ նվաստացուցիչ, ու մենք պետք է մտածենք ինչ-որ այլ օրակարգի մասի՞ն: Ինձ համար դա երկրորդական օրակարգ է՝ գոնե այս փուլում: Մեզ համար կա մեկ օրակարգ՝ Հայաստանի անկախության պահպանումը, Արցախի ինքնորոշման իրավունքի պահպանումը և Նիկոլ Փաշինյան հակապետական ռեժիմի հեռացումը: Կրկնում եմ՝ մի հուսահատվեք: Պետք է պայքարենք, որովհետև պայքարի այլընտրանքը հանձնվելն է, իսկ հանձնվելու հոմանիշն էլ՝ լավ բան չէ: Մենք պահքի մեջ ենք, Հայաստանը հարություն է առնելու, Արցախը հարություն է առնելու, հայ ժողովրդի արգանդն էլ չի չորացել: Էդ կես միլիոնին մարդիկ, որոնք դեմ են քվեարկել Նիկոլին, այդ մարդիկ կան: Չկա մարդ, որը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին ու հիմա իրենց կողմ է: Բայց այն 680 000-ից կան տասնյակ հազարավորներ, որոնք կողմ են քվեարկել Նիկոլին, բայց այսօր դեմ են»,- նշեց Շարմազանովը: