Ադրբեջանն ու Բուլղարիան զարգացնում են հարաբերությունները էներգետիկ ոլորտում
Ադրբեջանի և Բուլղարիայի ներկայիս համագործակցության հիմնական թեմաներից մեկը վերաբերում է էներգետիկ ոլորտին։ AZERTAC-ը հայտնում է, որ նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է՝ ընդունելով Ադրբեջանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Ստոյանովի հավատարմագրերը։
Անդրադառնալով «Հարավային գազային միջանցք» նախագծի կարևորությանը, Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ էներգետիկ անվտանգության առումով Ադրբեջանը և Բուլղարիան դեռ երկար տարիներ կլինեն սերտ գործընկերներ։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ միաժամանակ համատեղ նախագծերի իրականացումը հնարավորություն է տվել Բուլղարիային դառնալ ադրբեջանական գազի տարանցիկ երկիր։