Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:
Կեղծ են նաև ՀՀ ԶՈւ-ի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ պնդումները: