Չինաստանը ուշադիր վերլուծում է Ռուսաստանի սխալներն Ուկրաինայում․ Reuters
Reuters-ը ուսումնասիրել է չինական հանրային պաշտպանության 20 հրապարակումները և գտել 100-ից ավելի հոդվածներ, որոնք վերլուծում են Ուկրաինայի պատերազմի տարբեր դետալները։
Այս հոդվածները վերլուծում են ռուսական ռազմական կազմակերպության թերությունները և առաջարկում են տարբերակներ Չինաստանի համար Արևմուտքի հետ ապագա ռազմական հակամարտությունների դեպքում:
Մասնավորապես, չինացի հետազոտողները մարտադաշտում հաղորդակցության համար առևտրային Starlink արբանյակների օգտագործման փորձը հաջող են համարում և խորհուրդ են տալիս մշակել այդ արբանյակները ոչնչացնելու միջոցներ։
Մեկ այլ հանձնարարական վերաբերում է զրահատեխնիկան Javelins-ից պաշտպանելու անհրաժեշտությանը։