Նեդ Փրայսը լքում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնը
Նեդ Փրայսը կհեռանա ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնից, սակայն նա կշարունակի աշխատել ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունում այլ պաշտոնում։ Այս մասին NBC News-ին ասել է ինքը՝ Փրայսը։
Հաղորդագրության համաձայն՝ Փրայսը մարտի 17-ից կդադարեցնի աշխատել որպես մամուլի քարտուղար։ Նրան ժամանակավորապես կփոխարինի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Պետքարտուղարության նոր պաշտոնական մամուլի քարտուղարի անունը դեռ հայտնի չէ։