Այս Վրաստանը անհամատեղելի է Եվրամիության հետ․ Բորել
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրացական տարբերակի ընդունումը վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար և հակասում է Եվրամիությանն անդամակցելու Թբիլիսիի ձգտումներին։
Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
«Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի օրը առաջին ընթերցմամբ ընդունեց արտաքին ազդեցության թափանցիկության մասին նոր օրենքը։ Սա շատ վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար։ Օրենքն անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ։ Դա հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է Բորելը։
Բորելը նաև կոչ է արել հարգել Վրաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը։