Վրաստանի ընդդիմությունը հայտարարում է նոր բողոքի ակցիայի մասին
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ այս պահին իրավիճակը հանգիստ է։ Օրենսդիր մարմնի դիմաց ցուցարարներ չկան։
Տարածքում մնացել են միայն իրավապահները։ Այսօր տեղական ժամանակով ժամը 15:00-ին նոր բողոքի ակցիա է հայտարարված։
Նախորդ օրը Ռուսթավելի պողոտայում լարված իրավիճակ էր։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարներից մի քանիսի և ոստիկանների միջև։ Ցուցարարները ոստիկանների վրա առարկաներ են նետել։ Ի պատասխան՝ իրավապահներն օգտագործել են հատուկ տեխնիկա՝ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ։
Նախնական տվյալներով՝ բերման են ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարարներ։