Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Բիլասուվարի շրջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 10:14-ին Ջալիլաբադ կայարանից 20 կմ հյուսիս-արևմուտք։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 37 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչև 4 բալ ուժգնությամբ, հարակից շրջաններում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ։