Հարավային Կորեան առաջին անգամ թույլ է տվել հաուբիցներ մատակարարել Ուկրաինային
Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են արտահանման լիցենզիաները, որպեսզի Լեհաստանը կարողանա Ուկրաինային «Կրաբ» հաուբիցներ մատակարարել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՊՆ պաշտոնյային։
Սա առաջին հաստատումն է, որ Սեուլը պաշտոնապես հավանություն է տվել հարավկորեական բաղադրիչներով զենքի մատակարարմանը, նշում է գործակալությունը։
Նախկինում հարավկորեացի պաշտոնյաները հրաժարվել էին որևէ կերպ մեկնաբանել այս հարցը։