Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է ավելի քան 70 ինքնաթիռ․ ամերիկացի գեներալ
Ուկրաինան ռուսական ներխուժման ժամանակ ոչնչացրել է ավելի քան 70 ռուսական ռազմական ինքնաթիռ։
Ինքը՝ Ուկրաինան, կորցրել է վաթսունից պակաս ինքնաթիռ։ Այս մասին Կոլորադոյում կայացած համաժողովում հայտարարել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Հեքերը։
Գեներալի խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ցածր կորուստները բացատրվում են երկու կողմերի կողմից կազմակերպված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության արդյունավետությամբ, ինչը թույլ չի տալիս լայնածավալ ավիացիայի օգտագործում։