Բայդենը պաշտպանության համար կհատկացնի ռեկորդային թվով գումար
ԱՄՆ-ի պաշտպանության ծախսերի պլանը, որը նախագահ Ջո Բայդենը կառաջարկի մարտի 9-ին, պաշտոնյաներն խոսքով խաղաղ ժամանակ երկրի պաշտպանության համար հատկացված ամենամեծ բյուջեներից է։
Բյուջեի երկու հոդվածներն էլ պատմության մեջ ռեկորդային են, հայտնում է Bloomberg-ը:
Պաշտոնյաներից մեկի համաձայն, ով խնդրեց չհրապարակել իր անունը, հոկտեմբերի 1-ից ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ուղղված միջոցները կգերազանցեն 835 միլիարդ դոլարը՝ 816 միլիարդ դոլարի դիմաց, որը Կոնգրեսը հատկացրել է Պենտագոնին ընթացիկ ֆինանսական տարում:
Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել թվերը: