Հարձակում իրանցի զինվորականների ռազմական պահեստի վրա․ կան զոհեր
Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են Սիրիայի արևելյան Դեյր էր-Զոր քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Այլ աղբյուրների համաձայն՝ ավիահարվածի զոհ է դարձել 16 մարդ։
Անօդաչու թռչող սարքի թիրախը եղել է շենքը, որն օգտագործվում էր տեղի իրանամետ զինյալների կողմից որպես զենքի գործարան և հրթիռների պահեստ։
Ականատեսների վկայությամբ՝ կառավարական զորքերի և իրանամետ ուժերի կողմից վերահսկվող քաղաքում հզոր պայթյուն է լսվել, և տարածքի վրա մեծ ծուխ է բարձրացել։ Պայթյունի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները։