Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել ցուցարարներին
Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել ցուցարարներին և կոչ արել Վրաստանի իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ վերջին հնարավորությունն ունեն՝ վերացնելու իրենց և բնակչության միջև առկա անջրպետը, որն ավելի ու ավելի է մեծանում։ Նրանք վերջին հնարավորությունն ունեն ցույց տալու, որ իրենք ռուսամետ ուժ չեն։ Նրանք վերջին հնարավորությունն ունեն ցույց տալու, որ իրենց հայտարարությունները, թե իրենք եվրոպամետ են, դատարկ խոսակցություններ չեն, որ Եվրոպան այնտեղ է, որտեղ նրանք իսկապես շարժվում են», - CNN-ին տված հարցազրույցում ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։