Էրդողանի հակառակորդը գնում է քրդերի մոտ
Գալիք ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի միակ հակառակորդը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այցելելու է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կենտրոնակայան:
Այս մասին ասել է Օզգուր Օզելը Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք ձայն ենք խնդրելու բոլոր ընտրողներից։ Քըլըչդարօղլուն կհանդիպի բոլոր կուսակցությունների հետ»,- ասել է Օզելը։