28 տարի Մինսկի խումբը ոչ մի արդյունքի չի հասել. Ալիև
1992 թվականին՝ հակամարտության սկսվելուց անմիջապես հետո, ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը։ Բայց, ցավոք, 28 տարի Մինսկի խումբը ոչ մի արդյունքի չի հասել:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Իսկ բանակցային գործընթացի վերջում մեզ թվում էր, որ նրանք պարզապես ցանկանում են սառեցնել իրավիճակը։ Նրանք ցանկանում էին, որ այս հակամարտությունը ընդմիշտ սառեցվի։ Բայց մենք սրա հետ համաձայն չէինք։ Մենք արեցինք այն, ինչ նպատակահարմար գտանք անել՝ օգտագործելով ինքնապաշտպանության մեր իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: Մենք ուժով ազատագրեցինք մեր տարածքները: Դա մեր օրինական իրավունքն էր»,- ասել է Ալիևը: