Թուրքիայում ծրագրում են կառուցել շենքեր շուրջ 1,5 միլիոն բնակչի համար
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են 5 տարվա ընթացքում կառուցել շենքեր շուրջ 1,5 միլիոն բնակչի համար Ստամբուլում՝ 7 մագնիտուդից բարձր երկրաշարժին դիմակայելու համար: Այս մասին գրում է Anadolu-ն:
Թուրքիայի տարածքի ավելի քան 70%-ը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտիներում։ Այդ տարածքներից մեկը Ստամբուլն է, որտեղ 5 տարվա ընթացքում նախատեսվում է վերաբնակեցնել 1,5 միլիոն բնակչի: 500 հազար նոր տուն կկառուցվի քաղաքի եվրոպական և ասիական հատվածներում, նույնքան էլ կկառուցվի նախկին շենքերի տեղում: