Բախմուտի գրավումը առավելագույնն է ռուսների համար Ուկրաինայի արևելքում
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները կարծում են, որ Բախմուտի գրավումը ռուսական ուժերի կողմից, եթե դա տեղի ունենա, կդառնա Ուկրաինայի արևելքում ռուսական հարձակման սահմանը։
Նախօրեին Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինը առաջարկել էր, որ առաջադրանքն ավարտելուն պես ՌԴ ՊՆ-ն իրենց տեղը կզիջի կանոնավոր զորքերին։
Բայց ոչինչ չի խոսում այն մասին, որ Ռուսաստանն ունի պատրաստված և լավ սարքավորված ռեզերվ՝ Բախմուտից այն կողմ անցնելու համար, գրում է ISW-ն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ իր վերջին զեկույցում։
Ռուսական ամենահզոր ստորաբաժանումները, այդ թվում՝ օդադեսանտային ուժերը, արդեն դիրքերում են Բախմուտի մոտ այս տարվա հունվարից և այժմ խիստ ծանրաբեռնված են, նշում են փորձագետները: