1 օրում Ռուսաստանն արձակել է 81 հրթիռ
Մարտի 9-ի գիշերը Ռուսաստանը տարբեր տեսակի 81 հրթիռ է արձակել Ուկրաինայում:
Հակաօդային պաշտպանությունը խոցել է 48 թևավոր հրթիռներից 34-ը, ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատի խոսքով՝ ռուսները միանգամից 6 «Կինժալ» են բաց թողել և օգտագործել ՄիԳ-31Կ ինքնաթիռ։
Նա հավելել է, որ ռազմաօդային ուժերը չեն կարող խոցել մի շարք հրթիռներ: