Ղազախստանի նախկին ՊՆ ղեկավարը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
Ղազախստանի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ղազախստանի քրեական գործերով մասնագիտացված միջշրջանային ռազմական դատարանը հանրապետության պաշտպանության նախկին նախարար Մուրատ Բեկտանովին դատապարտել է 12 տարվա ազատազրկման՝ 2022 թվականի անկարգությունների ժամանակ անգործության համար։