Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի հետ
Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզի հետ:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ համագործակցության ներկա վիճակին՝ ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետը գոհունակություն է հայտնել այս ոլորտում ձեռք բերված արդյունքներից։
Հանդիպմանը նշվել է «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակներում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության առանձնահատուկ նշանակությունը։