Սաուդյան արքայազն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ
Սաուդյան արքայազն Թուրքի Ալ Ֆեյսալ Ալ Սաուդն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ և հայտնել իր խորապես տպավորված լինելու մասին: Ինչպես գրում է AZERTAC-ը՝ այս մասին նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Սաուդյան Արաբիայի Թագավոր Ֆեյսալ իսլամական հետազոտական կենտրոնի խորհրդի նախագահ, արքայազն Թուրքի Ալ Ֆեյսալ Ալ Սաուդը։
Արքայազն Թուրքի Ալ Ֆեյսալ Ալ Սաուդը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրականացվող վերականգնողական և վերակառուցման լայնածավալ աշխատանքների կապակցությամբ։