Ովքե՞ր են եղել ռուս-ուկրաինական գաղտնի բանակցությունների խմբի ղեկավարները
Երբ 2022 թվականի ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց շրջափակել Ուկրաինայի կողմից վերահսկվող «Ազովստալ» գործարանը, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մի փոքր խումբ գաղտնի բանակցություններ սկսեց պաշարումը դադարեցնելու համար: Այս մասին ասվում է CNN-ի հոդվածում։
Հաղորդվում է, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունները սկսել է ժողովրդական պատգամավոր, «Դովերիե» պատգամավորական խմբի անդամ Ալեքսանդր Կովալյովը։
Պատգամավորի խոսքով՝ գործողությունը ղեկավարել է Հետախուզության գլխավոր վարչությունը և անձամբ նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Ռուսաստանից բանակցությունները վարում էին հետախուզության երկու գեներալներ՝ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը և գեներալ-մայոր Ալեքսանդր Զորինը։ Երկուսն էլ ծնվել են Ուկրաինայում։