Ռաֆայել Գրոսսին անհանգստացած է Զապորոժյեի ատոմակայանում տիրող իրավիճակով
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին անհանգստացած է Զապորոժյեի ատոմակայանում տիրող իրավիճակով, որը հինգշաբթի օրը՝ մարտի 9-ին, ամբողջությամբ հոսանքազրկվել էր ռուսական հրթիռակոծության հետևանքով։
Ինչպես հաղորդվում է ՄԱԳԱՏԷ-ի կայքում, Գրոսսին, ելույթ ունենալով կազմակերպության Կառավարիչների խորհրդի նիստում, նշել է, որ մարտի 9-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 5-ին, Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ կորցրել է արտաքին էլեկտրամատակարարումը։
Գրոսսին ասել է, որ ատոմակայանի հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ։