Կրակոցներ Համբուրգի եկեղեցիներից մեկում․ կա 6 զոհ և 8 վիրավոր
Համբուրգում Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 6 մարդ, գրում է Bild-ը։
Հաղորդվում է նաև, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է ութ մարդ։ Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ եղել են մեկ կամ ավելի կրակողներ:
Քաղաքի բնակիչներին հորդորել են խուսափել դեպքի վայրից։
Ոստիկանությունը հաստատել է Համբուրգի Գրոս Բորսթել թաղամասի եկեղեցու վրա հրազենային հարձակումը։
Բացի այդ, հաստատվել է, որ մահացածների մարմինների վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ։