Ահաբեկչություն Թել Ավիվում. կան վիրավորներ
Իսրայելի ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան Թել Ավիվում հրազենային հարձակումը որակել է որպես ահաբեկչություն:
«Կասկածյալը վիրավորել է երեք խաղաղ բնակիչների։ Ահաբեկիչը վնասազերծվել է ոստիկանության կողմից»,- ասվում է Իսրայելի իրավապահ մարմինների մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ տուժածները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում տեղի ունեցած միջադեպն անվանել է ահաբեկչություն։
Կրակողը 23-ամյա պաղեստինցի Մութազ Սալահ ալ-Խավաջան էր։ Նա կապեր ուներ Համաս շարժման հետ, հաղորդում է Ynet-ը։