Իսրայելի հետախուզության նախարարը հանդիպել է Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին։
Այս մասին հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
Հանդիպմանը շոշափվել է X Global Baku ֆորումի կարևորությունը, նշվել է, որ այս միջոցառումը, որին մասնակցում են աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչներ, մեծ թվով երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կազմակերպվել է բարձր մակարդակով, և որ ֆորումը լավ հնարավորություն է ստեղծել արդիական հարցեր քննարկելու համար։