Բայդենը Թրամփին անվանել է «ապագա նախագահ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախորդ Դոնալդ Թրամփին անվանել է ապագա նախագահ։
Միևնույն ժամանակ Բայդենն ասել է. «Աստված մի արասցե» և խաչակնքվել։
Պետության ղեկավարի խոսքերը հնչել են Ֆիլադելֆիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
«Երբ ես պայքարում էի պաշտոնի համար, ես կռիվ ունեցա նախկին նախագահի և, հնարավոր է, ապագա նախագահի հետ»,- ասել է Բայդենը։