Զելենսկիին պետք է «Օսկար» շնորհել ամերիկյան սարսափ սերիալում հրեշի դեր խաղալու համար․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է ԱՄՆ կինոակադեմիայի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «Օսկար» շնորհել ամերիկյան սարսափ սերիալում հրեշի դեր խաղալու համար։
Նախօրեին Variety ամսագիրը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ Կինոակադեմիան կրկին հրաժարվել է Զելենսկիին հնարավորություն տալ տեսաուղերձով հանդես գալ «Օսկար»-ի ժամանակ։