Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Օրեր առաջ ես և ընկերս Երևան-Գյումրի ճանապարհի այս հատվածում հրաշքով ենք փրկվել․․․ կանխեք քաղաքացիների գլխին կախված այս վտանգը․ Դավիթ Սարգսյան

Լրագրողներ Դավիթ Սարգսյանն ու Երվանդ Հակոբյանն օրերս վթարի են ենթարկվել՝ Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Բենիամին գյուղի վարչական տարածքում: Այս մասին Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում ու նկատել, որ պատճառն անբարեյարգ ճանապարհն էր:

Նա մասնավորապես գրել է.

«Հարգելի՜ բարեկամներ,

ինչպես հավանաբար արդեն գիտեք, օրեր առաջ ես և ընկերս` Երվանդ Հակոբյանը, ավտովթարից տուժել ենք և պարզապես հրաշքով ենք փրկվել մահից կամ հաշմանդամությունից: Վթարի մասին տեսանյութերում ու լուսանկարներում հավանաբար տեսել եք Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոճանապարհի այդ հատվածում` Բենիամին գյուղի վարչական տարածքում, առկա սարսափելի խոր փոսերը:

Վթարին հաջորդած ժամերին հարյուրավոր վարորդներ, որոնք երթևեկում էին այդ հատվածով, մեզ պատմեցին, որ հենց այդտեղ իրենք էլ են հազիվ փրկվել մահից, և կամ իրենց մեքենաները մի լավ վնասել են: Նրանցից որևէ մեկը որևէ փոխհատուցում չի ստացել:

Չնայած համառ ջանքերիս՝ չեն փոխհատուցելու նաև ինձ, այն դեպքում, երբ սահմանված արագությամբ երթևեկելիս խոր փոսն ընկնելու, մեքենայի անվադողն ու անվահեծը վնասելու, ապա վթարային իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու` մեքենաս ոչ թե դեպի հանդիպակաց գոտի կամ մոտակա ձորակը, այլ դեպի բետոնե արգելապատնեշ ուղղորդելու և այդպիսով կոշտ կանգառ կատարելու պատճառով, նախնական հաշվումներով, մոտ երկու միլիոն դրամի նյութական վնաս եմ կրել` շարժիչի վնասումից սկսած:

Հնարավոր փոխհատուցման միակ օղակը դատականն է, որը ձգվում է տարիներով, խիստ ռեսուրսատար է և, որպես կանոն, անարդյունավետ: Հայաստանում նման աղետաբեր հատվածները միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շատ են: Պետք է կանխել այս մահաբեր ընթացքը:

Ես հրապարակավ խնդրում եմ իմ բոլոր գործընկեր խմբագիրներին ու լրագրողներին, հասարակական գործիչներին ու կարծիքի առաջնորդներին անդրադառնալ այս թեմային, կանխել մեր հազարավոր քաղաքացիների գլխին կախված վտանգը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, նրան ենթակա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը, և կոնկրետ այս դեպքում` ճանապարհն սպասարկող չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունը, պետք է նյութական և բարոյական պատասխանատվություն կրեն իմ և այլոց հետ տեղի ունեցած նման միջադեպերի համար»: