Լեհաստանը սկսել է ամրություններ կառուցել Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանը սկսել է ամրություններ և անվտանգության պատնեշներ կառուցել Բելառուսի հետ սահմանին։
Զինվորականները տեղադրում են բետոնե բլոկներ և հակատանկային ոզնիներ, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ սահմանի ցանկապատը սպառնալիք է: