Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են Կիևի Մայդանը. Լավրով
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են Կիևի Մայդանը:
Այս մասին նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նաև երեսպաշտական է անվանել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունները Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, նա մատնանշեց Արևմուտքի սկզբունքորեն տարբեր վերաբերմունքը Վրաստանում և Մոլդովայում ընդդիմության ցույցերի նկատմամբ։