Հնդկաստանն ու Ֆրանսիան համատեղ զորավարժություններ են իրականացնում
Երեկ մեկնարկել են «FRINJEX-23» կոչվող համատեղ զորավարժությունները, որոնք առաջին անգամ են անցկացվել Հնդկաստանի եւ Ֆրանսիայի միջև: Այս մասին տեղեկացնում է Akşam-ը։
Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Հնդկաստանի բանակի հարավային հրամանատարությունը Twitter-ում հայտարարություն է տարածել.
«Հնդկական բանակի և ֆրանսիական բանակի միջև առաջին համատեղ զորավարժությունը՝ «FRINJEX-23»-ը, մեկնարկել է Տիրուվանանտապուրամում։
Զորավարժությունների նպատակն է մեծացնել երկու ժողովուրդների բանակների համագործակցությունն ու սիներգիան»:
ՊՆ-ի մարտի 6-ին արված հայտարարության մեջ ասվում է, որ երեկ մեկնարկած երկօրյա զորավարժությունները կանցկացվեն Կերալա նահանգի մայրաքաղաք Թիրուվանանտապուրամի Պանգոդե ռազմաբազայում
Հայտարարության մեջ նաև տեղեկություններ են հայտնվել, որ երկու բանակներն առաջին անգամ համատեղ զորավարժություններ են անցկացրել։