Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Սեպտեմբերի 13-15-ը ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևներ են ստացել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է 2022թ. սեպտեմբերի 13-15-ը ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևների հանձման՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կազմակերպած արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նշել է.

«Հարգելի՛ ծնողներ: Անասելի ծանր է խոսել մեր հերոսացած եղբայրների և քույրերի մասին: Առավել ծանր է խոսել, երբ դիմում ես Հայրենիքի զոհասեղանին իրենց զավակներին նվիրաբերած ծնողներին:

Միաժամանակ, սակայն, ես հուսով եմ, ես գիտե՛մ, որ մեր միասնական պատասխանատվությունը թե՛ Հայրենիքի, թե՛ Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակի առաջ մեզ պարտավորեցնում է նայել միայն առաջ, պարտավորեցնում է ցավը հաղթահարելով՝ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Հայաստանը՝ ընդհանրապես, և Երևանը՝ մասնավորապես, դառնան այնպիսին, որ որևէ մեկի մոտ չառաջանա «ինչու՞» հարցը:

Եվ այսօր, ձեր բոլորի ներկայությամբ և նաև ձեզ հետ մենք ոչ միայն ոգեկոչում ենք մեր հերոսներին, այլև պարտավորություն ենք ստանձնում՝ կառուցելու ա՛յն երկիրն ու քաղաքը, որոնց փառքի պատվանդանին դուք ամեն օր ու ամեն վայրկյան կկարողանաք կարդալ ձեր հերոս զավակների ոսկետառ գրված անունները:

Ես՝ որպես Երևանի քաղաքապետ, վստահ եմ, որ դա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է անել միայն ու բացառապես միասնականության, համատեղ աշխատանքի միջոցով և սրտացավությամբ: Ու նաև՝ հիշողությամբ այն գաղափարի, որ այն ամենը, ինչ մենք այսօր ունենք և կունենանք վաղը, Հայրենիքի համար գլուխները խոնարհած ձեր հերոս զավակների շնորհիվ է: Սա՛ է ապագա ունենալու մեր գլխավոր նախապայմանն ու մեր ինքնությունը պահպանելու կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Հարգելի՛ ծնողներ: Թույլ տվեք, օգտվելով այս առիթից, ևս մեկ անգամ խոնարհվել ձեր զավակների վառ հիշատակի առաջ: Վստահեցնում եմ, որ «ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» պատգամը եղել է, կա ու մնալու է մեր ոչ միայն աշխատանքի, այլև, առհասարակ, կյանքի հիմքում:

Մենք շարունակելու ենք գործել, արարել ու ապրել թե՛ ի հիշատակ ձեր հերոս զավակների, թե՛ նրանց այն եղբայրերի ու քույրերի, որոնք հենց հիմա, հենց այս պահին բարդագույն պայմաններում շարունակում են պաշտպանել մեր Հայրենիքի սահմանները՝ իրենց զոհողություններով ապացուցելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի այն միտքը, թե «հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճամփից չեն հոգնել: Խոնարհումս ձեզ»: