Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից
Մամուլ

«Ու սկսեցի Պողոսիս զանգին սպասել, մինչև հիմա սպասում եմ, չի զանգում...». զրույց` զոհվածի մոր հետ (լուսանկարներ)

«Փաստ» օրաթերթը գրում է

Պողոսը ծնունդով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից է: Ընտանիքի երեք որդիներից մեկն է. երեք եղբայրները նաև քույրիկ ունեն: «Փոքրուց շատ աշխույժ էր: Երբ Պողոսը տանն էր, մեր տան շարժն ավելի շատ էր, մեր ուրախությունն էր: Մյուս երեխաներս շատ հանգիստ են, իսկ Պողոսը՝ հակառակը՝ ակտիվ: Բոլորին օգնության էր հասնում: Իրենով անգամ գյուղն էր շնչում, մի տեսակ աշխուժանում: Սիրում էր իրենից տարիքով ավագների հետ շփվել, զրուցել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսի մայրիկը՝ տիկին Քրիստինեն:

Դպրոցում որդին բարձր առաջադիմությամբ է սովորել, նրան հատկապես գրավում էր մաթեմատիկան: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Թալինում ուսումնարան է ընդունվել, ցանկանում էր ծրագրավորող դառնալ: «Ծառայությունն ավարտելուց հետո այնքան նպատակներ ուներ, նպատակներից շատերը նաև իր քույրիկի հետ էին կապված: Մտածում էր՝ ծառայությունը վերջացնի, քույրիկի հետ Երևան տեղափոխվի, բայց… Առաջին հերթին իր բոլոր երազանքները նրա հետ էին կապված, իսկ հետո արդեն մեր բոլորիս՝ իր ընտանիքի ու իր հետ»,-նշում է զրուցակիցս:

Մայրիկի խոսքով, եղբայրներն ու քույրիկը շատ սիրով էին իրար հետ, «եթե անգամ մեկ կոնֆետ ունենային, պետք է հավասար բաժանեին իրար մեջ»: Պողոսը բանակ է զորակոչվել 2018 թ.-ին՝ «Ես եմ» ծրագրով, ծառայում էր Ասկերանի զորամասում: Տիկին Քրիստինեն վերհիշում է՝ փորձեց որդուն համոզել, որ ուղղակի ժամկետային զինծառայության մեկնի, բայց չստացվեց. «Ծառայությունը շատ լավ էր անցնում, իր ընկերների ու շրջապատի հարգանքն էր վայելում: Որպես բարեխիղճ ծառայող՝ պաշտպանության նախարարության «Զինվոր» պաշտոնաթերթում իր մասին նյութ տպագրվեց, թերթի շապիկին իր նկարն էր: Ծառայության ընթացքում պատվոգրի է արժանացել, մենք ևս իր զորամասի կողմից նամակ ենք ստացել, որով շնորհակալություն էին հայտնում հայրենիքին նվիրված պաշտպան դաստիարակելու համար»:

Սկսվեց 44-օրյա պատերազմը: «Ամեն օր իր հետ կապի մեջ էինք, անընդհատ զանգում էր, աընդհատ՝ Պողո՛ս, զգույշ, Պողո՛ս, առաջ չընկնես, գիտեի, որ աշխույժ է, հանգիստ չի նստի իր տեղը: Միշտ ասում էր՝ մա՛մ, ո՞նց ես մտածում, վախեցող տղա՞ եմ: Պատասխանում էի՝ որ փորձանքը եկավ, չի հարցնելու՝ վախեցող ես, թե չէ: Իրար հետ խոսել ենք մինչև հոկտեմբերի 14-ի գիշերը, այդ օրը համարյա հինգ ժամ խոսել ենք: Հետո հեռախոսը փոխանցեցի հայրիկին, ասաց՝ մեր խելքին մի ընկի, ամբողջ գիշեր կարող ենք խոսել, գնա, հանգստացի: Բայց Պողոսն ասաց՝ ես էլ եմ ուզում խոսել, մա՛մ, կարո՞ղ է ուզում ես քնել, ասացի՝ չէ, ես քնեմ, դու դիրքում կանգնե՞ս, երբ կանջատես հեռախոսը, ուրեմն՝ էլ հարմար չէ խոսելը: Ամեն ինչից զրուցեցինք, ասում էր՝ Արմանի հետ թև ու թիկունք կլինենք, կաշխատենք, պապան էլ չի աշխատի: Բայց բառ չէր ասում, թե որտեղ է, ինչ մարտերի է մասնակցում, ասում էր՝ երկրորդ, երրորդ գիծ եմ, մենակ այդ մի հարցում է ինձ խաբել այսքան տարվա մեջ: Բայց, իհարկե, առաջնագծում էր»:

 

Պողոսն այդ օրը, կարծես թե, կանխազգացում է ունեցել, որ գուցե մայրիկի հետ վերջին զրույցներն են. «Երբեք չէի հավատա, որ Պողոսս կարող է զոհվել, բայց սրտիս ամենահեռավոր անկյունում զգում էի, որ իմ երեխու հետ ինչ-որ բան է կատարվում, անհանգիստ էի: Հիմա եմ վերլուծում՝ երբ Պողոսը տանից դուրս էր գալիս, միշտ իր հետևից երկար նայում էի, հայացքով ճանապարհում մինչև վերջ, նոր մտնում տուն: Շատ աշխույժ էր, իր մասին անհանգստությունս էլ ավելի շատ էր»: Մայրիկի խոսքով, հոկտեմբերի 16-ին Պողոսի հետ «փորձանք» պատահեց, նախորդ օրն էր վերջին անգամ տուն զանգահարել, մայրիկի հետ մեկ-երկու բառ փոխանակել: «Հադրութի Թութակներ տեղամասում է զոհվել՝ դիպուկահարի կրակոցից: Մեկ օր չզանգեց, ասացի՝ իմ Պողոսից չի, մի բան եղել է: Ու սկսեցի զանգին սպասել, մինչև հիմա սպասում եմ, չի զանգում...»: Հոկտեմբերի 16-ին զոհված Պողոսը տուն է «վերադարձել» դեկտեմբերի 31-ին:

«Նոր տարվա «նվեր» բերեցին ու տվեցին ինձ»: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չի եղել, մարմինը ճանաչելի էր, սակայն մայրիկը չի կարողացել որդուն հրաժեշտ տալ, գրկել ու համբուրել, տեսնել մի վերջին անգամ: Հիմա ամեն օր գնում է գյուղի գերեզմանատուն՝ որդուն տեսության, ասում է՝ «եթե մի օր չգնամ, ուրեմն մեռած եմ: Հիմա ապրում եմ իր նկարներով, իր տեսանյութերով, իրենով եմ ապրում: Ցավս պահում եմ իմ մեջ, երեխեքիս ցույց չեմ տալիս, իրենք ինչո՞վ են մեղավոր, թե չէ անտանելի ցավոտ է»:

Հ. Գ. - Պողոս Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում