Ընդդիմությանը նորմալ կադրեր են անհրաժեշտ․ Քեմալ Քըլըչդարօղլու
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրեն որակյալ կադրեր են անհրաժեշտ՝ հանրապետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։
Ուրբաթ օրը ելույթ ունենալով Fox TV-ի եթերում՝ նա նաև նշել է, որ ստանձնել է կարևոր առաքելություն՝ որոշելով նախագահական ընտրություններում մրցակցել գործող առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ։
«Ես գիտակցում եմ իմ ստանձնած առաքելությունըը, միևնույն ժամանակ ելնում եմ նրանից, որ մենք անլուծելի խնդիրներ չունենք, եթե մեր շահերը հաստատակամորեն և համառորեն օգտագործենք ի շահ երկրի և նրա քաղաքացիների։ Մեր առջեւ ծառացած որոշ խնդիրներ երկարաժամկետ են, որոշները կարող են լուծվել կարճաժամկետ հեռանկարում, դրանք լուծելու համար մեզ որակյալ կադրեր են պետք»,- ասել է թուրքական ընդդիմության առաջնորդը։