Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան թույլ չեն տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան իրենց մտահոգությունն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի արագացված զարգացման կապակցությամբ և կոչ են արել համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ։
Այս մասին ասվում է Փարիզի ու Լոնդոնի համատեղ հայտարարության մեջ՝ ուրբաթ օրը Փարիզում կայացած երկկողմ գագաթնաժողովի արդյունքներով։
«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերահաստատում են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել», - ասվում է Ելիսեյան պալատում տեղի ունեցած հայտարարության մեջ: