Բայդենը և ֆոն դեր Լեյենը խոսել են Ուկրաինայի մասին
Եվրամիությունը և Միացյալ Նահանգները կշարունակեն ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երկկողմ հանդիպման արդյունքներով։
«Մենք երկար քննարկել ենք Ուկրաինայի պատերազմը՝ սկսած ֆինանսական և ռազմական աջակցությունից։ ԵՄ-ն Ուկրաինային այս տարի տալիս է 18 միլիարդ եվրո՝ ամսական 1,5 միլիարդ եվրո։ Պատժամիջոցները նույնպես մանրամասն քննարկվեցին, մենք ԵՄ-ում ընդունեցինք պատժամիջոցների 10 փաթեթ: Հիմա գլխավորը դրանք կիրառելն է և դադարեցնել դրանք շրջանցելը: Մեր հիմնական ազդանշանն այն է, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է»,-նշված է հայտարարության մեջ։