Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Հյուսիս-հարավ» մայրուղին լեշ է, որից սնվում են լեշակերները

962 մլն դոլար, 556 կմ արագընթաց, ժամանակակից ճանապարհ` Ահա այսպիսին պետք է լինի Հյուսիս-Հարավ մայրուղին, որը Հայաստանի հարավը` Մեղրին կապելու է հյուսիսի` Բավրա անցակետի հետ:

Նախ հիշեցնենք, որ ճանապարհի շինաշխատանքները սկսվեցին 3 տարի ուշացումով, որը Հայաստանի բյուջեի վրա 300 000 դոլար գումար արժեցավ, մինչև այժմ էլ, ըստ ամենայնի, չի բացատրվում ինչու, և ով է պատասխանատու դրա համար:

Երբ 2012թ-ից վերջապես սկսվեց աշխատանքները, արդեն մեկ տարի անց պարզ դարձավ, որ մայրուղին վերածվել է ճոխ խոհանոցի` ով հասել սնվել է, թեև այդպես էլ պարզ չդարձավ, խնջույքի բոլոր մասնակցիների անունները, միայն «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը ազատվեց աշխատանքից:

«Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում` ՊՈԱԿ-ից պատասխանեցին, որ չարաշահումներ չեն եղել, իսկ շինաշխատանքների ուշ սկսումը պայմանավորված է եղել բանակցություններով: Այսինքն, հնարավոր է ստել ու ոչ էլ ամաչել: Դա արդեն կարծես թե գործելաոճ է դարձել:
2013թ-ի Վերահսկիչ պալատն անդրադարձել էր մայրուղու խնդրին, նշել էր չարաշահումների մասին և արձանագրել, որ տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերությունը ըստ համաձայնագրի, չի կատարել իրեն վերապահված լիազորությունները: Ջրահեռացման վիճակը ահավոր է, ջրահեռացում չեն արել, ջրագոյացում են իրականացրել: Խախտումներ են արձանագրվել նաև վերակառուցման աշխատանքների ժամանակ:

ՎՊ-ի զեկույցից հետո Արա Հովսեփյանն ազատվեց աշխատանքից և Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը շտապեց հայտարարել, թե չարաշահումներ չեն եղել, այլ թերացումներ են:

Իհարկե կարելի է խաղալ բառերի հետ` վատ աշխատանք, թե ավելի վատ աշխատանք,սակայն փաստը մնում է փաստ, որ չարաշահումներ են եղել:

Այն, որ չարաշահումներ են եղել, նշեց նաև ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը` պատասխանելով newspress.am-ի չարաշահումների վերաբերյալ հարցին, նա նաև նշեց, որ այն ինչ չարաշահվել էր` վերադարձվել է, իսկ թե որքան գումար է կազմում չարաշահումները` Գագիկ Մինասյանը չնշեց:

Հանրապետության նախագահի գլխավորությամբ որոշ ժամանակ առաջ բացվեց Երևան-Արտաշատ հատվածը, զգացվում էր, որ պայման էր դրված տեղավորվել ժամանակի մեջ, և պատասխանատուները քափ ու քրտինքի մեջ փորձել էին իրենց թքած-կպցրածը անցկացնել արագընթաց, ժամանակակից մայրուղու տեղ:

«Ճանապարհի այն հատվածը, որտեղ գրունտը պետք է չանցներ երեք սանտիմետրը, այլ պետք է պնդացվեր ու շարունակվեր շինարարությունը, չի արվել, քարի կույտեր են նախատեսված երեք սանտիմետրի փոխարեն: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհաշինարարները չեն պահպանել բետոնի պահանջվող հաստությունը, բետոնի որակը ցածր է, շինարարությունն իրականացնում են տեխնիկական թերություններով, չեն ապահովում ջրահեռացումը, բավարար չեն ամրացրել կամուրջը և այլն: Նման շինաշխատանքերը ՎՊ-ն գնահատել է` խայտառակ:

Մեծածավալ շինաշխատանքներում ֆինանսական չարաշահումներ չեն բացառվում»,- Newspress-ին ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ից կատեգորիկ պատասխանել են, որ չարաշահումներ չեն եղել, իսկ եթե ըստ Գագիկ Մինասյանի չարաշահումներ եղել են, գումարները վերադարձվել են: Սա ևս կարող ենք դիտարկել երկու տեսնակյունից: Կամ չարաշահված գումարը ևս յուրացրել են և ՊՈԱԿ-ն է ստում, կամ չարաշահված գումարը չեն վերադարձրել` ստում է Գագիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է Արա Հովսեփյանի անձին, ապա հիշեցնենք, որ Արա Հովսեփյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աղմկոտ միջադեպ, որի արդյունքում իր պաշտոնից զրկվեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, իսկ հետագայում նշանակվելով տրանսպորտի և կապի նախարար` չարաշահումների ֆոնին 2013թ.-ին աշխատանքից հեռացրեց Արա Հովսեփյանին` իհարկե ոչ առանց պատճառի:

Այսքանից հետո նշանակվել է Որոտանի կասկադի սեփականատեր` ամերիկյան «ContourGlobal» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, ինչն արդեն իսկ խոսում է, որ Արա Հովսեփյանին հովանավորում են, թեև նրա յուրաքանչյուր չարշահումը թանկ է նստում ՀՀ բյուջեի և երկրի վրա, իսկ նա շարունակում է աշխատել` «չաղ ու բախտավոր»:

Այս նշանակումը կարող էր երկու բան նշանակել: Նախ Արա Հովսեփյանը մենակ չէր գործել, կամ էլ նա այնքան էլ մեղավոր չէր, քանի, որ չի բացառվում չարաշահումներից բաժնեմաս ստացած լինի:
Նշենք, որ միայն Հայաստանի նման երկրներում հնարավոր է չարաշահողները կրկին նշանակվեն ավելի բարձր պաշտոնի, ավելի բարձր աշխատավարձով և կարծես յուրաքանչյուր մեծածավալ ծրագիր դատապարտված է տապալման և նման ծրագրերը հիշեցնում են սատկած լեշ, որի վրա հավաքվում են բնության ամենայն լեշակերները: