Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Ինչու նախարարությունը չի հրապարակում քարտեզի վրա ծախսված գումարի չափը

2020 թ. համավարակի փուլում հարցում էինք ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունով՝ խնդրելով ներկայացնել, թե պետական բյուջեից որքա՞ն դրամ է ծախսվել https://covid19-map.armed.am/ կայքէջում ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղադրված և 50 մետրի ճշտությամբ ինքնամեկուսացված քաղաքացիների հասցեները մատնանշող քարտեզի պատրաստման ամբողջական աշխատանքների համար: Գրելէ պատմաբան, հասարակական գործիչ Վահե Սարգսյանը։

Նա նշել է, որ ի պատասխան հարցման՝ նախարարությունից տեղեկացրել են, թե նշված քարտեզի պատրաստման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնից գումար չի ծախսվել:

«Իրականում մենք չէինք հարցրել՝ ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնից գումար ծախսվե՞լ է, թե՞ ոչ:

Մենք հարցադրումը շատ պարզ էր՝ պետական բյուջեից որքա՞ն է ծախսվել: Նախարարությունից զլացել են պատասխանել, թե այդ դեպքում՝ պետական բյուջեի ո՞ր բաժնից է ծախսվել գումար և որքա՞ն։

Այս հարցադրման պատասխանն ստանալու հույսով այս անգամ դիմեցինք կառավարության աշխատակազմին: Ցավոք, կառավարության աշխատակազմը մեր հարցումը վերահասցեագրել էր կրկին առողջապահության նախարարությանը, որտեղից էլ, բնականաբար, ստացանք նախորդ պատասխանը մատնանշող և ոչ մի նոր տեղեկություն չպարունակող պատասխան:

Փորձելով կառավարությունից առավել համառ գտվել՝ կրկին դիմեցինք Արսեն Թորոսյանին: Այս անգամ, սակայն, այլ հարցադրմամբ, այն է՝ որքա՞ն դրամ է ծախսվել քարտեզի պատրաստման ամբողջական աշխատանքների համար և ի՞նչ գումարներով:

Հարցադրման մեջ պետական բյուջեի մասին չհիշատակելով՝ հույս ունեինք, որ նախարարությունը գոնե այս անգամ չի խուսափի պատասխանից:

Ցավոք, պնդաճակատության «մրցույթում» նախարարությունը հաղթեց. «պատասխանում» հիշատակված էր նախորդ «պատասխանը»:

Ցավոք, այդպես էլ անհասկանալի մնաց՝ քարտեզի համար պետական բյուջեից կամ այլ միջոցներից որքա՞ն գումար է ծախսվել, և որքա՞ն է եղել դրա չափը:

Հիշյալ տեղեկությունը համառորեն գաղտնի պահելու իրողությունը լիարժեքորեն մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ շատերի համար ծիծաղաշարժ և համավարակի կանխմանը զրոյական օգուտ բերած այդ քարտեզի վրա պետական կամ այլ միջոցներից ծախսվել են, այս պարագայում, կարելի է ասել, անիմաստ վատնվել են ահռելի գումարներ, և այդ թիվն այնքան մեծ է, որ երեք իրար հաջորդող նամակներին ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը «երկու ոտքը դրեց մեկ կոշիկի մեջ» և ամեն գնով գաղտնի պահեց ծախսված միջոցների մասին տեղեկությունը:

Այս օրերին, երբ պարզվում է, որ համավարակի փուլում այդ նույն պետական մարմինների բարձրագույն ներկայացուցիչները կատարել են առերևույթ հանցագործություններ և չարաշահումներ, և արդեն կոնկրետ մարդկանց խումբ է մատնանշվում, ես վերստին պահանջում եմ՝ հրապարակել քարտեզի վրա ծախսված պետական բյուջեի չափը, իսկ եթե դա արվել է ոչ պետական բյուջեի հաշվին, ապա կոնկրետ նշել՝ ո՞վ է վճարել և որքան:

Ես լուրջ կասկածներ ունեի և ունեմ, և չի բացառվում, որ այստեղ ևս բացահայտելու լիքը բան կա...»,–գրել է Վահե Սարգսյանը։